ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.08.2023 | 00:01

Տե՜ր Աստված,

Սովորեցրո՛ւ ինձ սիրել Քեզ ավելին, քան ինձ եմ սիրում:

Սովորեցրու դատել ինձ այնպես, ինչպես ուրիշներին եմ դատում:

Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է:

Տե՜ր Աստված,

Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ:

Թույլ մի’ տուր հուսահատվել պարտության ժամանակ:

Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:

Տե՜ր Աստված,

Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,

Ապա մի’ վերցրու համեստությունս:

Տե՜ր Աստված,

Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ.

ՈՒժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու:

Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն,

ՈՒժ տուր ներել նրանց…

Փա՜ռք Քեզ Աստված մեր,

Փա՜ռք Քեզ, ամեն բանի համար Տեր,

Փա՜ռք Քեզ:

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ